ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 551. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 551. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Եթե ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգման հրավիրված ժառանգը, չհասցնելով սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունել (սույն օրենսգրքի 549 հոդված), մահացել է նրա բացումից հետո, ապա ժառանգության նրա բաժնի ընդունման իրավունքն անցնում է նրա ժառանգներին:
Մեռած ժառանգի այդ իրավունքը նրա ժառանգների կողմից կարող է իրականացվել ընդհանուր հիմունքներով ժառանգության ընդունման համար մնացած ժամկետի ընթացքում: Եթե ժամկետի մնացած մասը երեք ամսից պակաս է, ապա այն երկարացվում և հասցվում է երեք ամսի: