Անցնել բովանդակությանը
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·

Հոդված 552. ԱՅՆ ԺԱՌԱՆԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐԸ ժԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՍԿՍԵԼ Է ՄԻՆՉև ՄՅՈՒՍ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 552. ԱՅՆ ԺԱՌԱՆԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐԸ ժԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՍԿՍԵԼ Է ՄԻՆՉև ՄՅՈՒՍ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ

Այն ժառանգը, որը, չսպասելով մյուս ժառանգների հայտնվելուն, սկսել է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս անցնելը կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, իրավունք չունի տնօրինելու այդ գույքը (վաճառելու, գրավ դնելու և այլն):

Մինչև հիշյալ ժամկետը լրանալը կամ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը ժառանգն իրավունք ունի ժառանգական գույքի հաշվին ծախսեր կատարելու միայն`

1) ժառանգատուի հիվանդության ժամանակ նրա խնամքի, ինչպես նաև նրա թաղման ծախսերը ծածկելու համար.

2) ժառանգատուի խնամքի տակ գտնված քաղաքացիներին պահելու համար.

3) աշխատավարձի պահանջները և նրան հավասարեցված պահանջները բավարարելու համար.

4) ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև ժառանգներին հրավիրելու մասին հայտարարություն հրապարակելու համար:

(26.11.75 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։