ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 557. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 557. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ժառանգատուի պարտատերերը իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնելու ժառանգությունն ընդունած ժառանգներին կամ կտակակատարին կամ ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակին, կամ դատարանում հայց հարուցելու ժառանգական գույքի նկատմամբ:
Պահանջները ներկայացվում են անկախ համապատասխան պահանջների ժամկետը լրանալուց:
Այս կանոնները չպահպանելը պարտատերերին զրկում է նրանց պատկանող պահանջների իրավունքներից: