Անցնել բովանդակությանը
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·

Հոդված 561. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 561. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

Ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տրվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո:

Ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգման դեպքում վկայագիր կարող է տրվել ժառանգության բացման օրվանից վեց ամիս անցնելուց առաջ, եթե նոտարական գրասենյակում տվյալներ կան, որ բացի վկայագիր տալու մասին դիմող անձերից ուրիշ ժառանգներ չկան:

Ժառանգության նկատմամբ պետության իրավունքի վկայագիրը բոլոր դեպքերում տրվում է ոչ շուտ, քան ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։