ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 565. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 565. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական իրավունակություն են վայելում խորհրդային քաղաքացիներին հավասար: Առանձին բացառություններ կարող են սահմանվել ԽՍՀ Միության օրենքով:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքների 122 հոդվածին համապատասխան ԽՍՀ Միության Նախարարների խորհրդի կողմից կարող են սահմանվել պատասխան սահմանափակումներ այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որտեղ գոյություն ունեն խորհրդային քաղաքացիների քաղաքացիական իրավունակության հատուկ սահմանափակումներ: