ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 568. ԳՈՐԾԱՐՔԻ ՁևԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Հոդված 568. ԳՈՐԾԱՐՔԻ ՁևԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Արտասահմանում կնքվող գործարքի ձևը ենթարկվում է նրա կնքման վայրի օրենքին: Սակայն գործարքը չի կարող անվավեր ճանաչվել ձևը չպահպանվելու հետևանքով, եթե պահպանվել են ԽՍՀ Միության օրենսդրության և սույն օրենսգրքի պահանջները:
Խորհրդային կազմակերպությունների կողմից կնքվող արտաքին առևտրական գործարքների ձևը և նրանց ստորագրման կարգը, անկախ այդ գործարքների կնքման վայրից, որոշվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
Հայաստանի Հանրապետությունում գտնվող շինությունների առթիվ կնքվող գործարքների ձևը ենթարկվում է ԽՍՀ Միության օրենսդրությանը և սույն օրենսգրքի կանոններին: