ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 569. ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Հոդված 569. ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Արտաքին առևտրի գործարքով կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են նրա կնքման վայրի օրենքներով, եթե այլ բան չի սահմանվել կողմերի համաձայնությամբ:
Արտաքին առևտրական գործարքով իրի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումն ու դադարեցումը որոշվում են այն կատարելու վայրի օրենքով, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել:
Արտաքին առևտրական գործարքով ճանապարհին գտնվող իրի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղից այդ իրն ուղարկվել է, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել:
Գործարքի կնքման վայրը որոշվում է խորհրդային օրենքով:
(23.08.77 խմբագրությամբ)