ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 569.3. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Հոդված 569.3. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Իրի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղ գտնվում է այդ իրը:
Իրի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումն ու դադարեցումը որոշվում են այն երկրի օրենքով, որտեղ այդ իրը գտնվել է այն պահին, երբ տեղի է ունեցել սեփականության իրավունքի ծագման կամ դադարեցման համար հիմք ծառայող գործողությունը կամ այլ հանգամանք, եթե այլ բան չի նախատեսված ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(23.08.77 խմբագրությամբ)