ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ
Հոդված 63. ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՈՒՄՈՎ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 63. ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՈՒՄՈՎ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Ուրիշի անունից գործարք կնքելու լիազորություն չունեցող անձի կնքած գործարքը կամ լիազորությունների սահմանազանցումով կնքած գործարքը ներկայացվողի համար միայն այն դեպքում է քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ ստեղծում, փոփոխում կամ դադարեցնում, երբ այդ գործարքը հետագայում արժանանում է ներկայացվողի հավանությանը:
Ներկայացվողի հետագա հավանությունը գործարքը վավերական է դարձնում նրա կնքման պահից: