Հոդված 65. ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՁևԸ
Հոդված 65. ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՁևԸ
Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու, ինչպես նաև պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների վերաբերմամբ գործողություններ կատարելու լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով, բացառությամբ սույն օրենսգրքում նախատեսված դեպքերի և մյուս այն դեպքերի, երբ հատուկ կանոններով թույլ է տրված լիազորագրի այլ ձև:
Նոտարական կարգով հաստատված լիազորագրերին են հավասարեցվում`
հոսպիտալներում, առողջարաններում և այլ զինվորական բուժհիմնարկներում բուժման մեջ գտնվող զինծառայողների և մյուս անձանց լիազորագրերը` հաստատված այդ հոսպիտալների, առողջարանների և այլ զինվորական բուժհիմնարկների պետերի, բուժական մասի գծով նրանց տեղակալների, ավագ և հերթապահ բժիշկների կողմից.
զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների ու ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն կետերում, որտեղ չկան պետական նոտարական գրասենյակներ և նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` հաստատված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների և հաստատությունների հրամանատարների (պետերի) կողմից.
ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` հաստատված ազատազրկման վայրերի պետերի կողմից:
Աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ ստանալու, հեղինակների և գյուտարարների վարձատրություն, կենսաթոշակ, նպաստ ու կրթաթոշակ, պետական աշխատավորական խնայողական դրամարկղերից գումարներ ստանալու լիազորագիրը և առաքումներ, այդ թվում դրամական ու ծանրոցային առաքումներ ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր տվողը աշխատում կամ սովորում է, այն տնային կառավարչությունը, որտեղ նա բնակվում է, այն ստացիոնար բուժհիմնարկի ադմինիստրացիան, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:
(26.11.75 խմբագրությամբ)