Հոդված 66. ՊԵՏԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐԱԳՐԵՐ
Հոդված 66. ՊԵՏԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐԱԳՐԵՐ
Լիազորագիրը պետական կազմակերպության անունից տրվում է այդ կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ:
Լիազորագիրը կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության անունից տրվում է այդ կազմակերպության կանոնադրությամբ դրա համար լիազորված անձանց ստորագրությամբ և այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ:
Փող և այլ գույքային արժեքներ ստանալու կամ տալու համար պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության անունից տրված լիազորագիրը պետք է ստորագրված լինի նաև այդ կազմակերպության գլխավոր (ավագ) հաշվապահի կողմից:
Բանկում գործառնությունների կատարման լիազորագրեր և արտաքին առևտրի ասպարեզում գործարքների կնքման լիազորագրեր տալու կարգն ու դրանց ձևը որոշվում են հատուկ կանոններով: