Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

Հոդված 69. ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 69. ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե` 1) լրանում է լիազորագրի ժամկետը. 2) լիազորագիր տվող անձը վերացնում է այն. 3) լիազորվածը հրաժարվում է. 4) դադարում է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը. 5) դադարում է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը. 6) մեռնում է կամ մեռած է հայտարարվում, անգործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվում այն անձը, որը տվել է լիազորագիրը. 7) մեռնում է կամ մեռած է հայտարարվում, անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվում այն անձը, որին տրվել է լիազորագիրը:

Լիազորագիր տվող անձը ուզած ժամանակ կարող է վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ լիազորվածը` հրաժարվել նրանից: Անվավեր է այդ իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնությունը:

Լիազորագրի դադարման հետ միաժամանակ ուժը կորցնում է վերալիազորումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։