Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

Հոդված 86. ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԹԱՑՔԻ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 86. ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԹԱՑՔԻ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցի հարուցումով:

Այն վեճերով, որոնց մեկ կամ երկու կողմը քաղաքացիներ են, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է նաև պարտավոր անձի կողմից այնպիսի գործողությունների կատարմամբ, որոնք վկայում են պարտքի ճանաչումը:

Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

Եթե դատարանն առանց քննարկման է թողել հայցը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220 հոդված), ապա մինչև հայց ներկայացվելը սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:

Եթե դատարանն առանց քննարկման է թողել քրեական գործում ներկայացված հայցը, ապա մինչև հայց ներկայացվելը սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է այն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով հայցը թողնվել է առանց քննարկման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։