Հոդված 99. ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 99. ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Կոլտնտեսությունները, այլ կոոպերատիվ կազմակերպությունները, նրանց միավորումները սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում են իրենց կանոնադրություններին համապատասխան:
Կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպություների, նրանց միավորումների սեփականությունը հանդիսացող գույքի տնօրինման իրավունքը պատկանում է բացառապես իրենց` սեփականատերերին:
Վերադաս կոոպերատիվ կազմակերպությունները իրավունք չունեն տնօրինելու ստորադաս կոոպերատիվ կազմակերպությունների գույքը:
Կոոպերատիվ սիստեմների կենտրոնացված ֆոնդերը կազմվում և գտնվում են կոոպերատիվ սիստեմների տնօրինման տակ և օգտագործվում են կոոպերատիվ սիստեմների կանոնադրություններով սահմանված կարգով:
Կոոպերատիվ կազմակերպությունների պարտատերերը չեն կարող բռնագանձումը տարածել կոոպերատիվ սիստեմների կենտրոնացված ֆոնդերի վրա: