Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Օրենսգիրքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-07-03-ից մինչև 1999-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացիական գործերի վարույթի կարգը Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենսգրքի և վերոհիշյալ օրենքի միջև հակասությունների դեպքում գործում են վերջինիս նորմերը:

Քաղաքացիական դատավարության վերաբերյալ օրենսդրությունը սահմանում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և կոլտնտեսային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ գործերի, վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերի և հատուկ վարույթի գործերի քննության կարգը: Վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերը և հատուկ վարույթի գործերը քննվում են դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն առանձին բացառություններով, որ սահմանված են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Քաղաքացիական գործերի վարույթը տարվում է գործի քննության, առանձին դատավարական գործողությունների կատարման կամ դատարանի վճռի կատարման պահին գործող քաղաքացիական դատավարական օրենքների համաձայն:

(փոփ. 01.07.98 թիվ ՀՕ-225 օրենք)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։