Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 342. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԿՐԿՆԱԿ ՏԱԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 342. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԿՐԿՆԱԿ ՏԱԼԸ

Կատարողական թերթի իսկականը կորցնելու դեպքում վճիռ կայացնող դատարանը կարող է կրկնակ տալ: Կրկնակը տալու մասին դիմումը քննության է առնվում դատական նիստում: Գործին մասնակցող անձինք տեղեկացվում են նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում կրկնակը տալու հարցի լուծմանը: Կրկնակը տալու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: Այլ կատարողական փաստաթուղթ կորցնելու դեպքում նրա կրկնակը տալու հարցը լուծում է տվյալ կատարողական փաստաթուղթը տվող մարմինը` այդ մարմինների գործունեությունը կարգավորող կանոնների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։