Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 350. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 350. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Վճիռները կատարում է այն դատական կատարածուն, որը գործում է պարտապանի բնակավայրի կամ աշխատանքի վայրի դատարանին առընթեր, իսկ եթե պարտապանը իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի մարմնի կամ նրա գույքի գտնվելու վայրի դատարանին առընթեր: Անհրաժեշտ դեպքերում դատական կատարածուն կատարողական գործողությունները շարունակում է իր կողմից սպասարկվող տեղամասից դուրս, բայց մեկ քաղաքի կամ շրջանի սահմաններում:

Եթե պարտապանը մեկնել է այլ դատական շրջան, և նրա հասցեն հայտնի է դատական կատարածուին, դատարանը կատարողական փաստաթուղթն ուղարկում է պարտապանի նոր բնակավայրի դատարանին, որի մասին տեղեկացնում է պահանջատիրոջը:

Դատական կատարածուն վճռի կատարումն սկսում է սույն օրենսգրքի 4 հոդվածում թվարկված անձանց դիմումի հիման վրա: Սույն օրենսգրքի 339 հոդվածով նախատեսված դեպքերում դատական կատարածուն կատարումն սկսում է դատավորի առաջարկությամբ:

Ոչ աշխատանքային օրերին վճռի կատարում թույլատրվում է միայն անհետաձգելի դեպքերում և այն դատարանի ժողովրդական դատավորի թույլտվությամբ, որին առընթեր գործում է դատական կատարածուն:

Գիշեր ժամանակ, այսինքն` տեղական ժամանակով ժամը 22-ից մինչև ժամը 6-ը, վճիռների կատարում չի թույլատրվում:

Պահանջատերը և պարտապանը իրավունք ունեն ներկա գտնվելու վճռի կատարման ուղղությամբ դատական կատարածուի գործողություններին և վճռի կատարման հետ կապված անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու դատարանում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։