Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 75. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 75. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Փորձաքննությունը կատարում են համապատասխան հիմնարկների փորձագետները կամ դատարանի նշանակած այլ մասնագետներ:

Փորձաքննությունը կատարվում է դատարանում կամ դատարանից դուրս, եթե դա անհրաժեշտ է հետազոտության բնույթից ելնելով կամ հետազոտության առարկան դատարան բերելու անհնարինության կամ դժվարության պատճառով:

Մի քանի փորձագետներ նշանակվելու դեպքում նրանք իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ: Եթե փորձագետները հանգեն մի ընդհանուր հետևության, նրանք բոլորը ստորագրում են մեկ եզրակացություն: Այն փորձագետները, որոնք համամիտ չեն մյուս փորձագետների հետ, կազմում են առանձին եզրակացություն: Բոլոր դեպքերում փորձագետը եզրակացություն է տալիս իր անունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։