ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 29 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 258. ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 258. ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող անձը իր ընտանիքը դնում է նյութական ծանր կացության մեջ:
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են նրա մտավոր խանգարվածության մասին, որի հետևանքով անձը չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
(23.10.87 խմբագրությամբ)