ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 373. ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 373. ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Պարտապանի գույքը ստորագրությամբ պահպանության է հանձնվում պարտապանին կամ դատական կատարածուի կողմից նշանակված այլ անձանց: Պահողը կարող է օգտվել այդ գույքից, եթե ըստ գույքի հատկությունների նրանից օգտվելը չի առաջացնի գույքի ոչնչացում կամ նրա արժեքի նվազեցում:
Պահողը, եթե նա պարտապանը կամ նրա ընտանիքի անդամը չէ, պահպանության համար վարձատրություն է ստանում սահմանված սակագնի համաձայն: Բացի դրանից, պահողին հատուցվում են գույքի պահպանության համար նրա կատարած անհրաժեշտ ծախսերը` դուրս գալով այդ գույքի օգտագործումից ստացված օգուտը: