Հոդված 422. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 422. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ
Վճռի կատարման վերաբերյալ դատական կատարածուի գործողությունների դեմ կամ այդպիսի գործողություններ կատարելուց հրաժարվելու դեմ կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք կարող են գանգատներ տալ այն ժողովրդական դատարանին, որին առընթեր գործում է դատական կատարածուն` տասն օրվա ընթացքում գանգատարկվող գործողությունը կատարելու օրից, կամ այն օրից, երբ գործողության կատարման ժամանակի և տեղի մասին չծանուցված գանգատաբերին հայտնի է դարձել այդ գործողությունը:
Դատական կատարածուի գործողությունների դեմ տրված գանգատները քննության են առնվում դատական նիստում` այդ մասին տեղյակ պահելով շահագրգռված անձանց, սակայն նրանց չներկայանալը դատարանի առաջ դրված հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:
Դատական կատարածուի գործողությունների վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: