ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 361. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 361. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Դատավորը կարող է կատարողական վարույթը կասեցնել`
1) երբ դադարում է պարտապան հանդիսացող իրավաբանական անձի գոյությունը.
2) երբ առկա է ԽՍՀՄ զինված ուժերի կազմում իսկական զինվորական ժամկետային ծառայության մեջ գտնվող կամ պետական որևէ պարտականություն կատարելու ներգրավված պարտապանի խնդրանքը.
3) երբ պարտապանը երկարատև գործուղման մեջ է գտնվում.
4) երբ պարտապանը բուժական հիմնարկում է գտնվում.
5) երբ դատական կատարածուի գործողությունների դեմ գանգատ է տրված.
6) երբ պարտապանը սույն օրենսգրքի 351 հոդվածով նախատեսված դեպքերում հետախուզման մեջ է: