Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 40 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 411. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 411. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

Եթե կոլտնտեսությունները, այլ կոոպերատիվ կազմակերպությունները ու նրանց միավորումները պարտքերը մարելու համար բավարար դրամական միջոցներ չունեն, ապա բռնագանձումը կարող է տարածվել նրանց պատկանող գույքի վրա, բացառությամբ ձեռնարկությունների, կուլտուր-կենցաղային հիմնարկների, շենքերի, կառուցումների, տրակտորների, կոմբայնների, մյուս մեքենաների, փոխադրական միջոցների և հիմնական միջոցների շարքին դասվող այլ գույքի, սերմացուի և կերի ֆոնդերի, ինչպես նաև վառելանյութի, պարարտանյութերի և կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպությունների և նրանց միավորումների նորմալ գործունեության համար անհրաժեշտ այլ շրջանառու ֆոնդերի:

Վարկային հիմնարկների տված փոխատվությունները վերադարձնելու վերաբերյալ նրանց պահանջներով բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։