Հոդված 101. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԱՎԱՐՏՎԵԼԸ
Հոդված 101. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԱՎԱՐՏՎԵԼԸ
Տարիներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսում և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջն ընկնում է այնպիսի ամիս, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսի վերջին օրը:
Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ընկնում է ոչ աշխատանքային օր, ժամկետի ավարտման օր է համարվում նրան հաջորդող աշխատանքային օրը:
Այն դատավարական գործողությունը, որի կատարման համար ժամկետ է սահմանված, կարող է կատարվել ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսից ոչ ուշ, իսկ եթե գործողությունը պետք է կատարվի դատարանում, ապա մինչև տվյալ դատարանում աշխատանքի վերջանալը: Եթե գանգատը, փաստաթղթերը կամ դրամական գումարները փոստին կամ հեռագրատուն են հանձնվել ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսից ոչ ուշ, ապա ժամկետը բաց թողած չի համարվում: