Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 385. ԱՃՈՒՐԴԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 385. ԱՃՈՒՐԴԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պարտավոր են ստորագրություն տալ այն մասին, որ շենքը նրանց կողմից ձեռք բերելու համար չկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված արգելքները, և դատական կատարածուին գումար մուծել շենքի գնահատության տասը տոկոսի չափով: Շենքը աճուրդով գնած անձի մուծած գումարը հաշվակցվում է գնման գնի մեջ: Աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո աճուրդի մնացած մասնակիցներին վերադարձվում են նրանց կողմից նախապես մուծած գումարները:

Աճուրդն սկսվում է վաճառվող շենքի վրա արգելանք դնելու վերաբերյալ ակտում նշված գնահատման արժեքից: Շենքը վաճառված է համարվում այն անձին, որն աճուրդի ժամանակ ամենաբարձր գինն է առաջարկել:

Գնորդը պարտավոր է աճուրդն ավարտվելուց հետո հինգ օրվա ընթացքում լրիվ մուծել այն գումարը, որով նա գնել է շենքը, հաշվակցելով աճուրդն սկսելուց առաջ մուծված գումարը: Եթե շենքը գնողը իրենից հասանելիք ամբողջ գումարը սահմանված ժամկետում չի մուծում, աճուրդն սկսվելուց առաջ մուծված գումարը նրան չի վերադարձվում և անցնում է հօգուտ պետության: Այդ գումարը հօգուտ պետությանն է անցնում նաև այն դեպքում, երբ պարզվում է, որ գնորդը իրավունք չի ունեցել մասնակցելու աճուրդին:

Երբ շենքը գնողը իրենից պահվող ամբողջ գումարը վճարում է, դատական կատարածուն կայացած աճուրդի վերաբերյալ ակտի պատճենը հանձնում է գնորդին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։