Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 148. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԳԸ ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈցները

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 148. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԳԸ ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈցները

Գործի քննության ժամանակ կարգը խանգարող անձին նախագահողը դատարանի անունից նախազգուշացում է անում:

Երկրորդ անգամ կարգը խախտելու դեպքում գործին մասնակցող անձինք, ներկայացուցիչները, վկաները, փորձագետները, թարգմանները դատական նիստի դահլիճից կարող են հեռացվել դատարանի որոշմամբ, իսկ գործի քննությանը ներկա գտնվող քաղաքացիները` նախագահողի կարգադրությամբ: Դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ կարգը երկրորդ անգամ խախտող քաղաքացիներին նաև տուգանելու մինչև 30 դրամի չափով:

Եթե նախագահողի կարգադրություններին դատախազը և փաստաբանը չեն ենթարկվում, նրանց նախազգուշացում է արվում: Երբ հիշյալ անձինք շարունակում են չենթարկվել նախագահողի կարգադրություններին, դատարանի որոշմամբ գործի քննությունը կարող է հետաձգվել, եթե հնարավոր չէ առանց գործին վնասելու տվյալ անձին փոխարինել մեկ ուրիշով: Դատարանը միաժամանակ այդ մասին հաղորդում է համապատասխանորեն վերադաս դատախազին կամ փաստաբանների կոլեգիայի նախագահությանը:

Եթե դատական նիստում կարգը խանգարում են կողմերը կամ երրորդ անձինք, դատարանը հետաձգում է գործի քննությունը կամ կարգը խանգարողներին հեռացնում է դատական նիստի դահլիճից դատական քննության ամբողջ ժամանակամիջոցում կամ նրա մի մասի ընթացքում: Վերջին դեպքում նախագահողը նորից դատական նիստի դահլիճ թույլատրված անձին ծանոթացնում է նրա բացակայությամբ տեղի ունեցած դատավարական գործողություններին:

(27.02.85 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։