ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 388. ԱՃՈՒՐԴՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 388. ԱՃՈՒՐԴՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Աճուրդը կարող է անվավեր ճանաչվել դատարանի միջոցով` աճուրդի օրից երեք տարվա ընթացքում, եթե այն տեղի է ունեցել սահմանված կանոնների խախտումով, եթե շենքը վաճառվել է աճուրդին մասնակցելու իրավունք չունեցող անձի, ինչպես նաև այն դեպքում, երբ դատական կատարածուն, պահանջատերը կամ գնորդը չարաշահումներ են թույլ տվել: Եթե չարաշահում թույլ տվող գնորդի գործողությունները հանցավոր բնույթ ունեն, ապա աճուրդը դատարանի կողմից անվավեր կարող է ճանաչվել մեղադրական դատավճիռը ի կատար ածելու համար օրենքով սահմանված ժամկետների ընթացքում:
Աճուրդը անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: