ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 11 · ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 117. ԲԱՑԱՌԻԿ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 117. ԲԱՑԱՌԻԿ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Շենքի նկատմամբ իրավունքի, գույքը արգելանքից ազատելու և հողամասի օգտագործման կարգ սահմանելու հայցերը ընդդատյա են գույքի, շենքի կամ հողամասի գտնվելու վայրի դատարանին:
Ժառանգատուի պարտատերերի հայցերը, որոնք հարուցվել են նախքան ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելը, ընդդատյա են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարանին:
Բեռների, ուղևորների կամ ուղեբեռի փոխադրման պայմանագրերից բխող հայցերը փոխադրողների դեմ հարուցվում են ըստ այն տրանսպորտային կազմակերպության վարչության գտնվելու վայրի, որին սահմանված կարգով ներկայացված է եղել պահանջը: