Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 70. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 70. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գործին չմասնակցող այն պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումներն ու հասարակական այլ կազմակերպությունները կամ քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն ներկայացնելու պահանջվող իրը կամ հնարավորություն չունեն այն ներկայացնելու դատարանի կողմից սահմանված ժամկետում, պարտավոր են այդ մասին իրազեկ պահել դատարանին, մատնանշելով պատճառները:

Դատարանին իրազեկ չպահելու դեպքում, այլև եթե իրը ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջը չի կատարվել դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների մեղավոր պաշտոնատար անձինք կամ քաղաքացիները ենթարկվում են մինչև 10 դրամ տուգանքի: Տուգանումը համապատասխան պաշտոնատար անձանց և քաղաքացիներին չի ազատում դատարանի կողմից պահանջվող իրը ներկայացնելու պարտականությունից:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։