Հոդված 344. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 344. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Դատարանի վճիռը այն գործով, որի կողմերից թեկուզև մեկը քաղաքացի է, հարկադիր կատարման կարող է ներկայացվել նրա օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, իսկ մնացած բոլոր գործերով` մեկ տարվա ընթացքում, եթե օրենսդրությամբ այլ ժամկետներ չեն սահմանված:
Սույն օրենսգրքի 337 հոդվածում թվարկված մյուս որոշումները կատարման ներկայացնելու ժամկետները որոշվում են համապատասխան օրենսդրությամբ:
Պարբերական վճարումներ բռնագանձելու վերաբերյալ կատարողական փաստաթղթերը իրենց ուժը պահպանում են այն ամբողջ ժամանակամիջոցում, որի համար վճռվել են այդ վճարումները:
Պարբերական վճարումներ բռնագանձելու վերաբերյալ վճիռներով այս հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետները գործում են յուրաքանչյուր վճարման համար առանձին, և այդ ժամկետների ընթացքը սկսվում է յուրաքանչյուր վճարման ժամկետը սկսվելու օրից: