Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 310. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 310. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Վճռաբեկ ատյանի որոշումը, որով լուծվում է վճռի ճշտության հարցը, կայացվում է որոշման ձևով:

Վճռաբեկ ատյանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) որոշումը կայացնելու ժամանակն ու տեղը.

2) որոշումը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը.

3) եզրակացություն տվող դատախազը և վճռաբեկ ատյանում գործի քննությանը մասնակցող մյուս անձինք.

4) վճռաբեկ գանգատը տվող կամ վճռաբեկ բողոքը բերող անձը.

5) գանգատարկված կամ բողոքարկված վճռի անունը, վճռի, վճռաբեկ գանգատի կամ վճռաբեկ բողոքի, ներկայացրած նյութերի, գործը վճռաբեկ ատյանում քննելու ժամանակ մասնակցած անձանց բացատրությունների և դատախազի եզրակացության համառոտ բովանդակությունը.

6) այն շարժառիթները, որոնց հիման վրա դատարանը հանգել է իր եզրակացություններին և այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը.

7) դատարանի որոշումը:

Վճռաբեկ գանգատը կամ վճռաբեկ բողոքը մերժելիս դատարանը պարտավոր է իր որոշման մեջ նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա գանգատի կամ բողոքի փաստարկները ճիշտ չեն համարվել կամ հիմք չեն հանդիսացել վճիռը բեկանելու համար:

Վճիռը բեկանելու և գործը նոր քննության հանձնելու դեպքում դատարանը պարտավոր է իր որոշման մեջ նշել, թե գործի որ հանգամանքներն են անհրաժեշտ պարզել, ինչ ապացույցներ պետք է պահանջվեն, ինչպես նաև ուրիշ ինչ գործողություններ պետք է կատարի առաջին ատյանի դատարանը գործը նորից քննելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։