ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 192. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 192. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
Դատարանը վճիռը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցության և վճիռ կայացնելու ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմի մեջ մտնող դատավորները: Խորհրդակցական սենյակում այլ անձանց ներկայություն չի թույլատրվում:
Խորհրդակցական սենյակում բոլոր հարցերը լուծվում են սույն օրենսգրքի 16 հոդվածով սահմանված կարգով:
Դատավորները չեն կարող հրապարակել այն դատողությունները, որ տեղի են ունեցել խորհրդակցության ժամանակ: