Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 13 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 137. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 137. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հայցի ապահովումը կարող է վերացնել նույն դատարանը:

Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք իրազեկ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում հայցի ապահովումը վերացնելու հարցի քննությանը:

Հայցը մերժելու դեպքում հայցի ապահովման թույլատրված միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Սակայն դատարանը կարող է վճռի հետ միաժամանակ կամ այն կայացնելուց հետո որոշում ընդունել հայցի ապահովումը վերացնելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։