Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 204. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԻՌ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 204. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԻՌ

Գործի վերաբերյալ վճիռ կայացնող դատարանը, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է լրացուցիչ վճիռ կայացնել հետևյալ դեպքերում`

1) եթե որևէ պահանջի վերաբերյալ, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել և բացատրություններ են տվել, վճիռ չի կայացվել.

2) եթե դատարանը, լուծելով իրավունքի հարցը, չի նշել բռնագանձման ենթակա գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.

3) եթե դատարանը չի լուծել դատական ծախսերի հարցը:

Լրացուցիչ վճիռ կայացնելու հարցը կարելի է դնել վճիռը կայացնելու օրից տասն օրվա ընթացքում:

Դատարանի լրացուցիչ վճիռը կայացվում է հարցը դատական նիստում քննվելուց հետո` տեղյակ պահելով գործին մասնակցող անձանց, և կարող է գանգատարկվել ու բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։