ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 162. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ
Հոդված 162. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ
Նախագահողը փորձագետին բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է նրան ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և եզրակացություն տալուց անհարգելի պատճառով հրաժարվելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 և 197 հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին:
Փորձագետը դատական քննության ժամանակ պարտավոր է ներկա լինել դատական նիստի դահլիճում: Առանձին դեպքերում փորձագետը իր խնդրանքով կարող է դատարանի որոշմամբ ազատվել դատական նիստի դահլիճում ներկա գտնվելու պարտականություններից: