Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24 · ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՏՐՎՈՂ ԳԱՆԳԱՏՆԵՐ

Հոդված 237. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 237. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Դատարանը գանգատը քննության է առնում տասնօրյա ժամկետում; Խնդրատուն և վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը իրազեկ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում գործի լուծմանը:

Գործը քննելիս դատարանը պարտավոր է ստուգել վարչական մարմնի և պաշտոնատար անձի գործողության ճշտությունը և պարզել, թե տուգանքը արդյոք նշանակված է գործող օրենսդրությանը համապատասխան և դրա համար իրավազոր մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից. տուգանվածը արդյոք այնպիսի խախտում է կատարել, որի համար օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանված տուգանքի ձևով և նա արդյոք մեղավոր է այդ խախտումը կատարելու մեջ. նշանակված տուգանքի չափը չի գերազանցում արդյոք սահմանված առավելագույն չափին. տուգանքի չափը որոշելիս արդյոք հաշվի առնվել են կատարված զանցանքի ծանրությունը, զանցառուի անձնավորությունը և նրա գույքային դրությունը. արդյոք չեն անցել տուգանքը նշանակելու և բռնագանձելու վաղեմության ժամկետները:

Բռնագանձումը գույքի վրա տարածելու դեպքում դատարանը պարտավոր է ստուգել գույքի արգելադրման համապատասխան լինելը օրենքի պահանջներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։