Հոդված 9. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Գործերի քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հակասում է պետական գաղտնիքի պահպանության շահերին:
Բացի դրանից, դռնփակ դատական քննություն թույլատրվում է դատարանի պատճառաբանված որոշմամբ` գործին մասնակցող անձանց կյանքի ինտիմ կողմերին վերաբերող տեղեկությունների հրապարակումը կանխելու. ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը ապահովելու նպատակով:
Նամակագրության և հեռագրական հաղորդումների գաղտնիությունը պահպանելու նպատակով քաղաքացիների անձնական նամակագրությունն ու անձնական հեռագրական հաղորդումները դռնբաց դատական նիստում կարող են հրապարակվել միայն այն անձանց համաձայնությամբ, որոնց միջև կատարվել են այդ նամակագրությունն ու հեռագրական հաղորդումները: Հակառակ դեպքում, այդպիսի Նամակագրությունն ու հեռագրական հաղորդումները հրապարակվում են դռնփակ դատական նիստում:
Գործը դռնփակ դատական նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք և նրանց ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների և այլ աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտ դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանները:
Տասնվեց տարեկանից փոքր քաղաքացիներին, եթե նրանք գործին մասնակցող անձինք կամ վկաներ չեն, արգելվում է դատական նիստի դահլիճ մտնել:
Դռնփակ դատական նիստում գործը լսվում է դատավարության բոլոր կանոնների պահպանմամբ: Դատարանների վճիռները բոլոր դեպքերում հայտարարվում են հրապարակորեն:
(28.05.80 խմբագրությամբ)