ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 282. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏ ՏԱԼՈՒ և ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 282. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏ ՏԱԼՈՒ և ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների օրինական ուժի մեջ չմտած վճիռները կարող են վճռաբեկության կարգով գանգատարկվել և բողոքարկվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին:
Վճռաբեկ գանգատները տրվում են և բողոքները բերվում են վճիռ կայացնող դատարանի միջոցով: Անմիջականորեն վճռաբեկ ատյանին գանգատ տալը և բողոք բերելը արգելք չի հանդիսանում գանգատը կամ բողոքը քննելուն: