Հոդված 41. ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հոդված 41. ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Դատախազն իրավունք ունի դատարան դիմելու այլ անձանց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությամբ կամ գործի մեջ մտնելու դատավարության ամեն մի փուլում, եթե այդ է պահանջում պետական կամ հասարակական շահերի կամ քաղաքացիների իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությունը:
Դատախազի մասնակցությունը քաղաքացիական գործի քննությանը պարտադիր է այն դեպքում, երբ այդ նախատեսված է օրենքով կամ, երբ դատարանը անհրաժեշտ է համարել դատախազի մասնակցությունը տվյալ գործում:
Գործին մասնակցող դատախազը ծանոթանում է գործի նյութերին, բացարկներ է հայտնում, ապացույցներ է ներկայացնում, մասնակցում է ապացույցների հետազոտմանը, միջնորդություններ է հարուցում, եզրակացություններ է տալիս գործի քննության ժամանակ ծագող հարցերի առթիվ և ըստ ամբողջ գործի էության, ինչպես նաև կատարում է օրենքով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Եթե դատախազը հրաժարվում է այլ անձանց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանության համար տրված իր դիմումից, ապա այն անձը, որի շահերի պաշտպանության համար տրվել է դիմումը, չի զրկվում գործն ըստ էության քննելու պահանջ ներկայացնելու իրավունքից: Այդ դեպքում դատական ծախսերը բռնագանձվում են ընդհանուր հիմունքներով:
(28.05.80 խմբագրությամբ)