Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 32 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԴԵՄ ՏՐՎՈՂ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ

Հոդված 270. ԳԱՆԳԱՏ ՏԱԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 270. ԳԱՆԳԱՏ ՏԱԼԸ

Շահագրգռված անձը, որը սխալ է համարում կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարման մերժումը, իրավունք ունի այդ մասին գանգատ տալու պետական նոտարական գրասենյակի, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին:

Պետական նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանց կողմից կտակները և լիազորագրերը սխալ հաստատվելու կամ դրանց հաստատումը մերժվելու դեմ գանգատները տրվում են համապատասխան հիվանդանոցի, այլ ստացիոնար բուժպրոֆիլակտիկ հիմնարկի, սանատորիայի, զառամյալների և հաշմանդամների տան, արշավախմբի, հոսպիտալի, զինվորական բուժհիմնարկի, զորամասի, զորամիավորման, զինվորական հիմնարկի, ռազմաուսումնական հաստատության, ազատազրկման վայրի գտնվելու տեղի դատարանին:

ԽՍՀՄ դրոշակով լողացող ծովային նավի կամ ներքին նավարկման նավի նավապետի կողմից կտակը սխալ հաստատվելու կամ նրա հաստատումը մերժվելու դեմ գանգատները տրվում են այն նավահանգստի գտնվելու վայրի դատարանին, որին կցագրված է նավը:

Կատարված նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու մասին գանգատը դատարան է տրվում դիմողին այդ մասին հայտնի դառնալու օրից հաշված տասնօրյա ժամկետում:

Կատարված նոտարական գործողության հիման վրա շահագրգռված անձանց միջև առաջացած իրավունքի վերաբերյալ վեճը քննության է առնվում դատարանի կամ արբիտրաժի կողմից ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հայցային վարույթի կարգով:

(26.11.75, 27.07.77, 28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։