Անցնել բովանդակությանը
ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 36 · ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Հոդված 321. ԳՈՐԾԵՐ ՊԱՀԱՆՋԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 321. ԳՈՐԾԵՐ ՊԱՀԱՆՋԵԼԸ

Սույն օրենսգրքի 319 հոդվածում թվարկված պաշտոնատար անձինք, ինչպես նաև շրջանների (քաղաքների) դատախազները իրավունք ունեն իրենց իրավասության սահմաններում համապատասխան դատարաններից պահանջելու քաղաքացիական գործեր` հսկողության կարգով բողոք բերելու հիմքեր լինելու հարցը լուծելու համար:

Եթե գործը պահանջող անձը իրավունք չունի տվյալ վճռի կամ որոշման դեմ բողոք բերելու, ապա նա, անհրաժեշտ դեպքերում, հսկողության կարգով բողոք բերելու հարցով միջնորդություն է հարուցում բողոք բերելու իրավունք ունեցող վերադաս պաշտոնատար անձի առաջ:

Եթե բողոք բերելու հիմքեր չկան, այդ մասին հաղորդվում է հսկողության կարգով բողոք բերելու մասին դիմում տվող անձին, նշելով դիմումը մերժելու շարժառիթները, իսկ գործը, եթե այն պահանջված է եղել, վերադարձվում է համապատասխան դատարանին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։