Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Խորհրդային քաղաքացիական դատավարության խնդիրներն են` քաղաքացիական գործերի ճիշտ և արագ քննումն ու լուծումը, ԽՍՀՄ հասարակական կարգը, տնտեսության սոցիալիստական սիստեմը և սոցիալիստական սեփականությունը պահպանելու, քաղաքացիների` ԽՍՀՄ սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ խորհրդային օրենքներով երաշխավորված սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները և քաղաքացիների` օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը պաշտպանելու նպատակով:

Քաղաքացիական դատավարությունը պետք է նպաստի սոցիալիստական օրինականությունն ամրապնդելուն, իրավախախտումները կանխելուն, քաղաքացիներին խորհրդային օրենքներն անշեղորեն կատարելու և սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով դաստիարակելուն:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։