Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 41 · ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼԸ

Հոդված 417. ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 417. ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե պարտապանից բռնագանձված գումարը կատարողական փաստաթղթերի բոլոր պահանջները բավարարելու համար բավական չէ, ապա այդ գումարը պահանջատերերի միջև բաշխվում է սույն օրենսգրքի այս հոդվածով և 418-420 հոդվածներով սահմանված հերթականության կարգով:

Առաջին հերթին բավարարվում են ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջները. բանվորների և ծառայողների` աշխատանքային իրավահարաբերություններից բխող պահանջները. կոլտնտեսությունների անդամների այն պահանջները, որոնք կապված են կոլտնտեսությունում նրանց աշխատանքի հետ. փաստաբանների ցույց տված իրավաբանական օգնությունը վարձատրելու վերաբերյալ պահանջները. այն վարձատրության վճարման վերաբերյալ պահանջները, որ հեղինակներին հասնում է ստեղծագործության օգտագործման, հայտնագործության, գյուտի համար, որի վերաբերմամբ հեղինակային վկայագիր է տրված, ռացիոնալիզատորական առաջարկի ու արդյունաբերական նմուշի համար, որոնց վերաբերմամբ վկայագիր է տրված, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով պատճառված, ինչպես նաև կերակրողին կորցնելու հետ կապված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները:

Նշված պահանջները լրիվ բավարարելուց հետո բավարարվում են սոցիալական ապահովագրությունից բխող պահանջները և քաղաքացիների այն պահանջները, որ վերաբերում են հանցագործությամբ կամ վարչական իրավախախտմամբ նրանց գույքին հասցված վնասի հատուցմանը:

Երկրորդ հերթին բավարարվում են բյուջեի օգտին կատարվող հարկային և ոչ հարկային վճարումների վերաբերյալ պահանջները. պարտադիր ապահովագրության վերաբերյալ պետական ապահովագրության մարմինների պահանջները. հանցագործությամբ կամ վարչական իրավախախտումներով պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, կոլտնտեսություններին, մյուս կոոպերատիվ կազմակերպություններին, դրանց միավորումներին, այլ հասարակական կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները:

Երրորդ հերթին բավարարվում են գրավ դրված գույքի արժեքից կատարվող բռնագանձումների վերաբերյալ գրավով ապահովված պահանջները:

Չորրորդ հերթին բավարարվում են պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, դրանց միավորումների, այլ հասարակական կազմակերպությունների` գրավով չապահովված պահանջները:

Հինգերորդ հերթին բավարարվում են մնացած բոլոր պահանջները:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ մարելուց հետո: Եթե բռնագանձված գումարը բավական չէ մեկ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելու համար, ապա այդ պահանջները բավարարվում են յուրաքանչյուր պահանջատիրոջը հասանելիք գումարին համեմատ:

(24.02.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։