ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ: ԲԱՑԱՐԿՆԵՐ
Հոդված 18. ԴԱՏԱՎՈՐԻՆ ԲԱՑԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 18. ԴԱՏԱՎՈՐԻՆ ԲԱՑԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը`
1) եթե նա տվյալ գործի նախորդ քննությանը մասնակցել է որպես վկա, փորձագետ, թարգման, ներկայացուցիչ, դատախազ, դատական նիստի քարտուղար.
2) եթե նա կողմերի, գործին մասնակցող մյուս անձանց կամ ներկայացուցիչների ազգականն է.
3) եթե նա անձամբ, ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով, կամ եթե նրա անաչառության մասին կան կասկած հարուցող այլ հանգամանքներ:
Քաղաքացիական գործը քննող դատարանի կազմի մեջ չեն կարող մտնել միմյանց հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք: