Հոդված 363. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՈՒՄԸ
Հոդված 363. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՈՒՄԸ
Կատարողական վարույթը կարճվում է`
1) եթե պահանջատերը հրաժարվել է բռնագանձումից.
2) եթե պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնագիր.
3) եթե պահանջատեր կամ պարտապան հանդիսացող քաղաքացու մահից հետո դատարանի վճռով հաստատված պահանջները կամ պարտականությունները չեն կարող անցնել մեռած անձի իրավահաջորդին.
4) եթե տվյալ տեսակի բռնագանձման համար անցել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետը.
5) եթե վերացվել է այն վճիռը կամ որոշումը, որի հիման վրա տրվել է կատարողական փաստաթուղթը:
Երբ պահանջատերը հրաժարվում է բռնագանձումից, կամ երբ պահանջատիրոջ ու պարտապանի միջև հաշտության համաձայնագիր է կնքվում, համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 164 հոդվածում նախատեսված կանոնները:
Կատարողական վարույթը կարճվելու դեպքում վճռի կատարման ուղղությամբ դատական կատարածուի ձեռնարկած բոլոր միջոցները վերացվում են: Կարճված կատարողական վարույթը չի կարող նորից վերսկսվել: