ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 157. ԱՆՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԿՈՂՄԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 157. ԱՆՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԿՈՂՄԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Դատական նիստին անհարգելի պատճառներով հայցվորի կամ պատասխանողի, կամ հայցվորի և պատասխանողի չներկայանալու դեպքում, եթե նրանցից յուրաքանչյուրից դիմում չի ստացվել գործը իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը, հետաձգելով գործի քննությունը, իրավունք ունի չներկայացած հայցվորի ու պատասխանողի նկատմամբ նշանակել տուգանք մինչև 30 դրամի չափով:
Եթե կողմերը առանց հարգելի պատճառների չեն ներկայանում դատարանի երկրորդ կանչով, դատարանը դիմումը թողնում է առանց քննության, եթե հնարավոր չի համարում գործը լուծել գործում եղած նյութերի հիման վրա:
(28.05.80, 27.02.85, 01.03.85 խմբագրությամբ)