Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 48. ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 48. ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Անգործունակ քաղաքացիների, լրիվ գործունակություն չունեցող քաղաքացիների և սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները, որդեգիրները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք դատարանին ներկայացնում են իրենց լիազորությունները հաստատող փաստաթղթեր:

Այն գործով, որին պետք է մասնակցի սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս անհայտ բացակայողի գույքի պահպանման և կառավարման համար նշանակված խնամակալը:

Այն գործով, որին պետք է մասնակցի մեռած կամ սահմանված կարգով մեռած հայտարարված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունված, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված խնամակալը:

Այս հոդվածում նախատեսված դեպքերում օրինական ներկայացուցիչները դատարանում գործի վարումը կարող են հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի:

Օրինական ներկայացուցիչները ներկայացվողների անունից կատարում են այն բոլոր դատավարական գործողությունները, որոնց կատարման իրավունքը պատկանում է ներկայացվողներին, կիրառելով այն սահմանափակումները, որ նախատեսված են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։