Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 73. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 73. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացված են եղել, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ իրերի նկատմամբ ճանաչել է դատարանը:

Այն առարկաները, որոնք ըստ օրենքի չեն կարող գտնվել քաղաքացիների տիրապետության տակ, հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին կամ ձեռնարկություններին:

Առանձին դեպքերում, եթե դատարանը արդեն զննել ու հետազոտել է իրեղեն ապացույցները, դրանք կարող են մինչև գործի ավարտվելը վերադարձվել այն անձանց, որոնցից դրանք ստացված են եղել` եթե վերջիններս այդ մասին միջնորդում են և եթե նման միջնորդության բավարարումը հնարավոր է առանց գործի քննությանը վնասելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։