Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 28 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԵՌԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

Հոդված 253. ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 253. ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Դատավորը գործը դատական քննության նախապատրաստելիս պարզում է, թե ովքեր (ազգականները, համատեղ աշխատողները և այլն) կարող են տեղեկություններ տալ բացակայողի մասին, ինչպես նաև հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակավայրի և աշխատանքի վայրի համապատասխան կազմակերպություններին (տնային կառավարչություններին, միլիցիայի մարմիններին, պատգամավորների գյուղական, ավանային խորհուրդների գործադիր կոմիտեներին) նրա մասին եղած տեղեկությունների վերաբերյալ, ինչպես և որոշում է կայացնում խնդրատուի հաշվին տեղական թերթում հայտարարություն տալ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան մեռած հայտարարելու վերաբերյալ գործ հարուցելու մասին, խնդրելով բոլոր կազմակերպություններին և քաղաքացիներին հաղորդել դատարանին այդ անձի վերաբերյալ հայտնի տեղեկությունները:

Դիմումն ընդունելուց հետո դատավորը կարող է առաջարկել խնամակալության և հոգաբարձության մարմնին` խնամակալ նշանակել բացակայողի գույքը պահպանելու, ինչպես նաև գույքը կառավարելու համար:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։