Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ: ԲԱՑԱՐԿՆԵՐ

Հոդված 20. ԴԱՏԱԽԱԶԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏԻՆ, ԹԱՐԳՄԱՆԻՆ, ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԲԱՑԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. ԴԱՏԱԽԱԶԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏԻՆ, ԹԱՐԳՄԱՆԻՆ, ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԲԱՑԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Սույն օրենսգրքի 18 հոդվածում մատնանշված բացարկման հիմքերը տարածվում են նաև դատախազի, փորձագետի, թարգմանի և դատական նիստի քարտուղարի վրա:

Փորձագետը, բացի դրանից, չի կարող մասնակցել գործի քննությանը`

1) եթե գտնվում է կամ գտնվել է պաշտոնեական կամ այլ կախման մեջ կողմերից թեկուզև մեկից, գործին մասնակցող մյուս անձերից, կամ ներկայացուցիչներից.

2) եթե նրա կատարած ստուգման նյութերը հիմք են ծառայել տվյալ քաղաքացիական գործի հարուցման համար.

3) եթե երևան գա նրա անձեռնհասությունը:

Դատախազի, փորձագետի, թարգմանի և դատական նիստի քարտուղարի մասնակցությունը տվյալ գործի նախորդ քննությանը` համապատասխանորեն, որպես դատախազ, փորձագետ, թարգման, դատական նիստի քարտուղար, հիմք չի հանդիսանում նրանց բացարկման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։